Առողջապահություն 2.2011
Առաջին օգնությունը ուշագնացության ժամանակ
Դժվար թե գտնվի մարդ, որն իր կյանքում ականատես եղած չլինի ինչ-որ մեկի ուշագնացությանը: Ըստ ամերիկյան վիճակագրական տվյալների, չափահաս մարդկանց մոտավորապես մեկ երրորդի կյանքում եղել է ուշագնացության գոնե մեկ դեպք , իսկ անհետաձգելի բուժօգնություն ստացողների 3%-ը ուշագնացության պատճառով դիմողներն են:
Ուշագնացությունը կամ ուշաթափությունը գիտակցության հանկարծակի և կարճատև կորուստն է, որն առաջանում է բացառապես ուղղահայաց դիրքում (նստած կամ կանգնած) և արագ վերականգնվում հորիզոնական դիրքում: Այն գլխավորապես պայմանավորված է ուղեղի անոթների սուր սպազմի պատճառով գլխուղեղի կարճատև սուր թթվածնաքաղցով, սրտի աշխատանքի կարճատև կանգի կամ սրտի արտամղման ծավալի կտրուկ նվազմամբ: Ցանկացած իրավիճակ, որն ուղեկցվում է գիտակցության երկարատև բացակայությամբ, պայմանավորված է գլխուղեղի գործունեության առավել խոր ախտահարումով (կոմա), որը պահանջում է մասնագիտացված բժշկական օգնություն:
Մարդն ուշագնաց կարող է լինել սուր ցավի, վախի, տոթ և չօդափոխվող տարածքում երկարատև գտնվելու, սթրեսի, ֆիզիկական գերծանրաբեռնվածության, երկար ժամանակ քաղցած մնալու, արյունահոսության կամ պառկած դիրքից կտրուկ կանգնելու դեպքում և այլն: Այն կարող է լինել ինչպես քրոնիկական հիվանդություններով, այնպես էլ բացարձակ առողջ մարդկանց և նույնիսկ մարզված անձանց մոտ: Ուշագնացության դեպքերն առավելապես հաճախակի են սրտի ռիթմի տարաբնույթ խանգարումներով մարդկանց շրջանում:
Առաջին օգնությունը, որոշ դեպքերում նաև ինքնօգնությունը, կարևորվում է այն պարզ պատճառով, որ ուշագնաց մարդու մոտ ոչ միշտ կարող են լինել բուժաշխատողներ: Արագ կազմակերպված և ճիշտ օգնությունը թույլ է տալիս կանխել ուշագնացության հետ կապված հնարավոր բարդությունները, իսկ որոշ դեպքերում` կանխել մահվան ելքով իրավիճակները:
Առօրյայում քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ ցանկանալով օգնել, սակայն չունենալով նման իրավիճակներում ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, ոչ միայն ձգձգում են համարժեք օգնությունը, այլև ուշագնացին որոշակի վնասվածքներ են պատճառում: Նախաբժշկական առաջին օգնության այբուբենը պետք է հասու լինի յուրաքանչյուրին:
ևատ դեպքերում ուշագնացությունը փաստում են շրջապատի մարդիկ, իսկ նրանց բացակայության դեպքում գիտակցության վերականգնումից հետո անձը չի կարողանում հիշել` ուշաթափվել է, թե ոչ: Ուշագնացությունը, որպես կանոն, վերականգնվում է առանց որևէ կողմնակի օգնության` վայրկյաններից մինչև մի քանի րոպեի ընթացքում:
Ի՞նչ նախանշաններ են բնորոշ ուշագնացությանը
Ուշագնացությունը հաճախ սկսվում է գլխապտույտով, նողկանքի, օդի անբավարարության, կրծքի շրջանում ճնշման զգացումով, մարմնի թուլությամբ, առատ քրտնարտադրությամբ, գունատությամբ, ականջներում խշշոցի և աչքերի առջև ՙկայծերի՚ առաջացմամբ կամ գիտակցության մթագնումով: Այս վիճակում հայտնված մարդիկ սովորաբար կարողանում են պատասխանել հարցերին և նկարագրել ինքնազգացողությունը: Նրանց երակազարկի հաճախականությունը նվազում կամ ավելանում է, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ բացակայում: Բբերը նեղանում են, ապա` լայնանում, իսկ լույսի նկատմամբ ռեակցիան` թուլանում:
Նման ախտանիշների դեպքում ուշագնացությունը հնարավոր է կանխել, եթե անհապաղ ձեռնարկվեն հետևյալ միջոցները:
-
Ապահովել թարմ օդի մուտքը և արձակել սեղմող հագուստը (օձիք, փողկապ, գոտի և այլն):
-
Ուշագնացին պառկեցնել հարթ տեղում և ոտքերը բարձրացնել, իսկ եթե պառկեցնելու հնարավորություն չկա, ապա նստեցնել և հնարավորինս թեքելով մարմինն առաջ` գլուխն իջեցնել դեպի ծնկները:
-
Թեթև շարժումներով մերսել քունքային շրջանները և վերին շրթունքափոսը:
-
Շնչելու համար տալ անուշադրի սպիրտ (հնարավորության դեպքում):
Ի՞նչ անել ուշագնացության դեպքում
Ուշագնացության դեպքում գիտակցությունը բացակայում է, և մարդը չի արձագանքում իրեն ուղղված խոսքին կամ ցավային գրգռիչին: Ուշագնացին առաջին օգնությունը պետք է ցույց տա շրջապատում գտնվողներից այն անձը, որն ունի անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, ինչպես նաև ունակ է հսկելու իրավիճակը: Հակառակ դեպքում, ինչպես փորձն է ցույց տալիս, օգնողները խառնաշփոթի և շտապողական վիճակում խանգարում են միմյանց և կատարում հակացուցված գործողություններ: Ուշագնացության դեպքում անուշադրի սպիրտի օգտագործման վերաբերյալ տարբեր մասնագետներ տարբեր և հակասական կարծիք են հայտնում: Մեր խորին համոզմամբ, եթե այն ձեռքի տակ չկա, ապա պետք չէ ավելորդ ժամանակ վատնել դրա որոնման համար: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անուշադրի սպիրտի անզգույշ օգտագործումը կարող է առաջացնել աչքերի, կոպերի և բերանի լորձաթաղանթների այրվածք, ինչպես նաև փսխման ռեֆլեքս և փսխած զանգվածով շնչուղիների խցանում:
Անհրաժեշտ է հիշել`
- Ուշագնաց մարդուն չի կարելի բերել ուղղահայաց դիրքի (նման դեպքում ուղեղի թթվածնաքաղցն ավելի է խորանում):
- Չի կարելի ապտակներ կամ այտերին հարվածներ հասցնելով կամ դեմքին ջուր լցնելով փորձել վերականգնել գիտակցությունը: Պետք է հիշել, որ եթե գիտակցության կորստի պատճառը հասարակ ուշագնացությունն է, ապա վերը նշված միջոցների օգնությամբ գիտակցությունն արագորեն կվերականգնվի: Չի բացառվում, որ կոմայի պատճառը լինի ուղեղի առավել խորը ախտահարումը, երբ ուժ գործադրելու միջոցով գիտակցության վերականգնումը հակացուցված է:
- Չի կարելի ուշագնացին դեղամիջոցներ տալ: Անգիտակից մարդու կլլման ակտը չի գործում և հնարավոր է, որ դեղահաբն ընկնելով շնչուղիներ, առաջացնի շնչահեղձություն և շնչառական սուր անբավարարություն:
- Չի կարելի փորձել գիտակցությունը վերականգնել անուշադրի սպիրտի բազմակի օգտագործմամբ, եթե միանվագ կիրառումը ցանկալի արդյունք չի տալիս: Խորհուրդ չի տրվում շնչելու համար տալ սուր հոտով այլ դեղամիջոցներ:
- Արգելվում է, ինչպես ընդունված է ասել կենցաղում, «կուլ գնացած» լեզվի դուրս բերման համար կենցաղային տարբեր մետաղյա առարկաների և գործիքների օգտագործումը, ինչպես նաև մատների օգնությամբ լեզուն դուրս հանելու գործողությունը (մատների օգնությամբ բերանի խոռոչից դուրս է բերվում օտար մարմինը, բայց ոչ լեզուն): Նման դեպքում ոչ միայն դժվարանում է ազատ շնչառությունը, այլև կարող են առաջանալ բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքներ կամ ատամների կոտրվածքներ, օգնություն ցուցաբերողի մատների լուրջ վնասվածքներ, ինչպես նաև վարակական հիվանդություններ փոխանցվել: Ընդամենը պետք է հիշել, որ լեզվի արտանկման վտանգը կանխելու համար պետք է ուշագնացին պառկեցնել կողքի:
- Անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն` անկախ գիտակցության կորստի առաջացման պատճառներից, տևողությունից և գիտակցության վերականգնումից հետո ինքնազգացողության վիճակից: Ուշագնացությունից հետո ինքնազգացողության լավացումը կարող է լինել խաբուսիկ կամ ժամանակավոր: Այդ նկատի ունենալով, չպետք է հետաձգել մասնագիտական որոշ հետազոտություններ` ուշագնացության պատճառը պարզելու համար:
Ավելորդ չէ մեկ անգամ ևս շեշտել, որ գիտակցության կորուստը շատ դեպքերում կարող է լինել կոմատոզ վիճակի հետևանք` պայմանավորված շաքարային դիաբետով, թունավորումներով, որոշ դեղամիջոցների (նաև` թմրամիջոցների) չարաշահումով, գանգուղեղային վնասվածքներով կամ ուղեղային արյան շրջանառության սուր խանգարումներով: Ուշագնացության ցանկացած դեպք անհրաժեշտ է հետևողականորեն վերլուծել` առկա հիվանդությունները և դրանցով պայմանավորված բարդությունները բացառելու նպատակով:
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի Արթուր, բարև Ձեզ, շատ հաճախ ինչ չանելն իմանալն ավելի մեծ օգնություն է իրենից ներկայացնում՝ ավելի չբարդացնելու հիվանդի վիճակը, որոնք երբեմն կարող են օգուտի փոխարեն վնասել և անդառնալի հետևանքներ թողնել: Բժշկական հիմնական օգնությունը կկազմակերպի մասնագետը:
Արթուր
06.04.2014
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների նախաձեռնությամբ վերջերս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ հայ բժիշկների միջազգային երրորդ համագումարը...
Երկու տարի առաջ էր, որ լրացավ ՀՀ ԱՆ հանրապետական գիտաբժշկական գրադարանի 70 տարին: Իր գոյատևման ընթացքում գործելով`«Առավելագույնս նպաստել Հայաստանի բժշկագիտության զարգացմանը»նշանաբանով...
Մեր հանրապետությունում բուժքույրերի շահերի և իրավունքների պաշտպանության, պրակտիկ գործունեություն և կրթական պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի...
Բանալի բառեր. ռեգեներատիվ բժշկություն, արյունաստեղծ, մեզենխիմային, սաղմնային ցողունայինբջիջներ
Դեռևս X դարի սկզբներին մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ
Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...
Մակրոօրգանիզմը` իր միկրոֆլորայի հետ միասին, ամբողջական էկոլոգիական համակարգ է, որը մշտապես գտնվում է հավասարակշռության վիճակում: Չնայած օրգանիզմի վրա արտաքին միջավայրի տարբեր գործոնների...
Առաջին անգամ «մոռացված, արհամարհված հիվանդություններ» (neglected diseases) տերմինն օգտագործվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից` 2001թ., ինֆեկցիոն և մակաբուծային բնույթի մի խումբ...
Սթրեսը վտանգի, մարտահրավերների և միջավայրի փոփոխությունների դեպքում առաջացած ընդհանուր հարմարվողական համախտանիշն է, որի հայեցակարգը մշակել և զարգացրել է կանադացի բնագետ...
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը տարվա ամենաերկար օրվա նախօրեն մշտապես նվիրել է երկարօրյա աշխատանքին վարժված, այլոց հոգսերն իրենցը դարձնելու երդմանը հավատարիմ բուժաշխատողներին...
Սամվել Անուշավանի Խաչատրյան. ով թեկուզ մեկ անգամ գործ է ունեցել բժշկական տեխնոլոգիաների և տեխնիկայի հետ, կճանաչի այդ ոլորտում բացառիկ գիտելիքներ և փորձառություն ունեցող...
Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային...
Մեզ խնդրել են գրել երիկամաբորբի մասին: Սակայն երիկամների` արտաթորության այս օրգանի մասին առանց տեղեկություններ տալու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի վնասակար ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունները...
Այս երկու հիվանդությունների դեպքում ախտահարման օջախը նույնն է` պարօդոնտը (լատ. par-հար և odontos-ատամ): Խոսքը վերաբերում է հիմնականում ատամի արմատին հարող լնդոսկրային շերտին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն